Հնդկաստանի Ադմադաբադ քաղաքում կործանվել է Air India ավիաընկերությանը պատկանող Boeing 787-8 Dreamliner ինքնաթիռը, հայտնում է NDTV-ն:
Ըստ լրատվամիջոցների՝ ինքնաթիռում գտնվել է ավելի քան 250 ուղևոր: Boeing 787-8 Dreamliner-ը, որ ուղևորվում էր Լոնդոն, կործանվել է Ահմադաբադի օդանավակայանից թռիչք կատարելուց անմիջապես հետո։
Դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով 13:00-14:00-ն ընկած ժամանակահատվածում։
Դեպքի վայրում նկարահանված կադրերում երևում է գետնից բարձրացող խիտ մոխրագույն ծուխ։ Ժամանել է ավելի քան երկու տասնյակ շտապօգնության մեքենա, տուժածներին տեղափոխում են հիվանդանոցներ։
Ոստիկանությունը փակել է երթևեկությունն ավիավթարի շրջակայքում։ Մինչ այժմ իշխանությունները պաշտոնական հայտարարությամբ հանդես չեն եկել։