Կալիֆոռնիայի հարավում՝ Լոս Անջելեսում, բողոքի ցույցեր են տեղի ունեցել անօրինական միգրանտների հայտնաբերմամբ և արտաքսմամբ զբաղվող ICE ներգաղթի ծառայության լայնածավալ ստուգումների պատճառով, հայտնում է The Washington Post-ը: Նշվում է, որ ICE-ն ձերբակալել է 45 մարդու:
Ականատեսները հայտնել են, որ ICE տեսուչները ռեյդերի ժամանակ օգտագործել են արցունքաբեր գազ և լուսաձայնային նռնակներ։ Դրանից հետո քաղաքի կենտրոնում հավաքվել են ավելի քան 300 ցուցարարներ, որոնք դատապարտել են ICE-ի կոշտ մեթոդները:
ԱՄՆ-ի մի շարք քաղաքներում միգրանտների ձերբակալման ռեյդեր են անցկացվում նախագահ Դոնալդ Թրամփի՝ անօրինական ներգաղթի դեմ պայքարի լայնածավալ արշավի շրջանակներում:
Բախումները տեղի են ունեցել նաև դաշնային շենքի մոտ: Բողոքի ակցիաների կադրերում երևում է, որ ոստիկանությունը մահակներով ծեծում է ցուցարարներին և արցունքաբեր գազ կիրառում:
Մայիսի 30-ին ԱՄՆ Գերագույն դատարանը Թրամփին թույլատրել էր արտաքսել 500 000 ներգաղթյալի։ Հայաստանի շուրջ 2808 քաղաքացի երկրում ապօրինի ներգաղթյալների դեմ Թրամփի քաղաքականության շրջանակներում կարտաքսվի ԱՄՆ-ից։
2024 թվականի նոյեմբերի 24-ի դրությամբ՝ ԱՄՆ-ում ավելի քան 1,4 միլիոն ոչ ռեզիդենտ անձ էր հաշվառվել։ Այս ցուցակը գլխավորում են Մեքսիկան և Սալվադորը՝ համապատասխանաբար ավելի քան 252 000 և 203 000 դեպքերով: