Քաշմիրում բացվել է աշխարհի ամենաբարձր երկաթուղային կամուրջը, հայտնում է CNN-ը։
Հսկա ինժեներական կառույցը բացվել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի կողմից՝ Հիմալայներում ապրիլի 23-ին զբոսաշրջիկների զանգվածային սպանությունից հետո հարևան Պակիստանի հետ կարճատև հակամարտությունից հետո: Միջուկային զենք ունեցող հարևանները հրթիռներ, անօդաչու թռչող սարքեր էին արձակել և հրետանային ռմբակոծություններ կատարել չորս օրվա ընթացքում։ Նյու Դելին մեղադրել էր իր հարևանին զանգվածային սպանության մեջ, ինչը Պակիստանը հերքել էր:
Տասնամյակներ շարունակ կառուցված Չենաբ կամուրջը բարձրանում է համանուն գետից 359 մետր բարձրության վրա: Ավելի քան 160 մլն դոլար արժողությամբ և 1315 մետր երկարությամբ կամուրջը Քաշմիրի և Հնդկաստանի միջև առաջին երկաթուղային կապի մի մասն է:
Հիմալայան Քաշմիրի տարածաշրջանին հավակնում են Հնդկաստանը, Պակիստանը և Չինաստանը։ Երեքն էլ ղեկավարում են տարածաշրջանի մի մասը, որն աշխարհի ամենառազմականացված գոտիներից մեկն է։