Ամերիկյան Բ-2 Spirit ռազմավարական անտեսանելի ռմբակոծիչը փորձարկել է Quicksink հզոր ավիառումբ, որը նախատեսված է հակառակորդի վերջրյա խոշոր նավերի ոչնչացման համար, հայտնում է Newsweek պարբերականը՝ հղում անելով ԱՄՆ ռազմաօդային ուժերին:
Նշվում է, որ «հեղափոխական» զենքը նախատեսված է ռազմանավերը խորտակելու համար՝ Չինաստանի ռազմածովային ուժերի արագ աճի ֆոնին, որը մարտահրավեր է նետում Միացյալ Նահանգներին Խաղաղ օվկիանոսում:
Այժմ 370 նավերից և սուզանավերից բաղկացած չինական ռազմածովային նավատորմը քանակով գերազանցում է ԱՄՆ ռազմածովային ուժերի կազմին, նշում է հրատարակությունը:
Quicksink-ը էժան, բարձր ճշգրտության ավիառումբ ստեղծելու ծրագիր է, որն ի վիճակի է իր բնութագրերի շնորհիվ, որոնք չեն բացահայտվում, ոչնչացնել մեծ ռազմանավերը: Ավիառումբի փորձարկումը, ըստ ԱՄՆ ռազմաօդային ուժերի հետազոտական լաբորատորիայի, իրականացվել էր ապրիլի վերջին Ֆլորիդայի մերձակայքում՝ Ատլանտյան օվկիանոսում, ինչպես նաև նախորդ տարի՝ Խաղաղ օվկիանոսում։