Ութ ուղևոր վնասվածք է ստացել Գերմանիայում հարավում Ryanair ավիաընկերության թռիչքի ժամանակ, որը շեղվել է և արտակարգ վայրէջք կատարել՝ վատ եղանակի պատճառով առաջացած «ուժեղ տուրբուլենտության» հետևանքով, հաղորդում է BBC-ն՝ հղում անելով Բավարիայի ոստիկանությանը:
Տուժածների թվում է երկու ամսական երեխա, ում մոտ արձանագրվել են սալջարդեր, ինչպես նաև մի կին, որը գլխի վնասվածք է ստացել։ Երեք մարդ տեղափոխվել է հիվանդանոց, մյուսներին օգնություն է ցուցաբերվել դեպքի վայրում։
Ryanair-ը ներողություն է խնդրել տուժած ուղևորներից՝ նշելով, որ Բեռլինից Միլան ուղևորվող չվերթի հրամանատարը նախապես դիմել է բժշկական օգնության խնդրանքով, և ինքնաթիռը «նորմալ կերպով» վայրէջք է կատարել Մեմինգենի օդանավակայանում։
Տեղական ոստիկանությունը հայտնել է, որ եղանակային պայմանները թույլ չեն տվել վայրէջք կատարել Մյունխենի օդանավակայանում, այդ պատճառով ինքնաթիռը շեղվել է և «անվտանգ ու առանց հավելյալ միջադեպերի» վայրէջք կատարել Մեմինգենում: