Ռուսաստանի Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել Մոսկվայում Արեգ Շչեպիխինի հետ կապված միջադեպի կապակցությամբ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Քննչական կոմիտեին:
«Քննությունն ուսումնասիրել է Մոսկվայի Յարոսլավսկի կայարանի մոտ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ նյութերը և քրեական գործ հարուցելու մասին դատավարական որոշում է կայացրել, մոտ ժամանակներս գործով անցնող անձիք կձերբակալվեն»,- նշել են ՔԿ-ից։
Այսօր ավելի վաղ սոցցանցերում հայտնվել էր բլոգեր Շչեպիխինի ձերբակալության տեսանյութը Յարոսլավլի կայարանում: Քաղաքացիական հագուստով անձինք տղամարդուն տեղափոխել էին Mercedes-ի բեռնախցիկ։ Դեպքով 6 անձ էր բերման ենթարկվել։
Հունիսի 3-ին Մոսկվայի կենտրոնում՝ Յարոսլավսկի երկաթուղային կայարանի մոտ, մի քանի անձ բռնի ուժով հայ գործարարին թարթող լույսերով մեքենայի բեռնախցիկ էր նստեցրել և առևանգել: Տղամարդն օգնություն էր կանչել և խնդրել ոստիկանություն զանգահարել: Ըստ Չեչնիայի իշխանությունների՝ գործարարը չի առևանգվել, այլ «ձերբակալվել է իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից»։