Նիդերլանդական աջակողմյան պոպուլիստական «Ազատություն կուսակցությունը» լքում է իշխող կոալիցիա, ինչը հանգեցնում է կառավարության փլուզմանը և վաղաժամկետ ընտրությունների անհրաժեշտությանը, հայտնում է Der Telegraaf-ը։
Կուսակցության հիմնադիր և առաջնորդ Գերտ Վիլդերսը հայտարարել է կոալիցիայից դուրս գալու մասին։ Բացի այդ, կառավարությունը կլքեն նրա կուսակցության անդամներ՝ հինգ նախարար և չորս պետքարտուղար։
Պատճառը կոալիցիոն դաշնակիցների կողմից ներգաղթի օրենքները խստացնելու ծրագրերին աջակցելուց հրաժարվելն է։ Դրանք ներառում էին սահմանների փակում ապաստան հայցողների համար, ընտանիքների վերամիավորման ժամանակավոր դադարեցում և Նիդերլանդներում ապաստան հայցողների վերադարձ Սիրիա։
Վիլդերսի որոշումն ավտոմատ կերպով հանգեցնում է նոր քվեարկության, որը պետք է անցկացվեր 2027 թվականին։
Վիլդերսի կուսակցությունը հաղթել էր 2023 թվականի նոյեմբերին կայացած Նիդեռլանդների Ներկայացուցիչների պալատի ընտրություններում՝ 37 տեղով։ Կանաչները և Լեյբորիստական կուսակցությունը (GL-PvdA) զբաղեցրել էին երկրորդ տեղը՝ 25 մանդատով: