Թուրքիայում տեղի է ունեցել 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, կա մեկ զոհ։ RBC-ի հաղորդմամբ՝ Թուրքիայի արտակարգ իրավիճակների և բնական աղետների կառավարման վարչությունը (AFAD) հայտնել է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մուղլա նահանգի հանգստյան քաղաք Մարմարիսից 10,43 կմ հեռավորության վրա:
Մուղլայի նահանգապետ Իդրիս Աքբըյըքը տեղական լրատվամիջոցներին տեղեկացրել է, որ Ֆեթհիյե շրջանում երկրաշարժի ժամանակ 14-ամյա դեռահասի մոտ առաջացել է խուճապային նոպա։ Չնայած նրան հիվանդանոց են տեղափոխել, փրկել չի հաջողվել։
Երկրաշարժից տուժել է 69 մարդ: Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայայի խոսքով՝ նրանցից շատերը «խուճապի պատճառով ընկել են բարձրությունից»։