Չորս հայ ընկերների կողմից հիմնադրված կծու հավի ռեստորանների ցանցը՝ հայ-ամերիկյան Dave’s Hot Chicken-ը, պաշտոնապես ձեռք է բերվել 1 միլիարդ դոլար արժողությամբ գործարքով, հայտնել է The Armenian Report-ը։
Ռեստորանների ցանցի գնորդը Roark Capital մասնավոր ներդրումային ընկերությունն է, որին պատկանում են արագ սննդի ոլորտի ամենաճանաչելի անուններ, այդ թվում՝ Dunkin’-ը, Subway-ը և Arby’s-ը:
Կայքին տված հարցազրույցում համահիմնադիր Արման Հովհաննիսյանն ասել է, որ նրանք ամբողջությամբ չեն վաճառել իրենց բաժնետոմսերը։
«Արժեքը կազմել է 1 միլիարդ դոլար: Բայց մենք 100%-ը չենք վաճառել։ Մենք դեռ պահպանել ենք սեփականության բավական մեծ մասը»,- ասել է նա և հավելել, որ իրենք պահպանել են բաժնետոմսերի 30%-ը, որն էլ հավասարապես բաշխվել է գործընկերների միջև։