Գերմանիայի Դյուսելդորֆի օդանավակայանում մոլդովացի ուղևորից առգրավել են ամբողջական կոկորդիլոսից պատրաստված պայուսակը, հայտնում է Deutsche Welle-ն։
Մաքսավորները պայուսակը հայտնաբերել են 65-ամյա տղամարդու ձեռքի ուղեբեռը ստուգելիս: Նա օդանավակայանի աշխատակիցներին հավաստիացրել է, որ աքսեսուարը նվեր է բերել կնոջը։ Փորձաքննությունը ցույց է տվել, որ պայուսակը պատրաստված է խիստ պահպանվող ճահճային կոկորդիլոսի կաշվից։
Նման ապրանքների ներմուծումը Գերմանիա արգելված է։ Ճանապարհորդի նկատմամբ քրեական գործ է հարուցվել բնության պահպանության մասին դաշնային օրենքը խախտելու համար։ Մաքսատան տվյալներով՝ պայուսակն ակնհայտորեն պատրաստված է եղել ամբողջական կոկորդիլոսի ՝ գլխով եւև թաթերով։
Գտածոն անվանել են շատ հետաքրքրաշարժ, բայց անճաշակ։