ԱՄՆ Գերագույն դատարանը թույլատրել է նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին մերժել Վենեսուելայից, Հայիթիից, Կուբայից և Նիկարագուայից ավելի քան 500 000 ներգաղթյալի իրավական կարգավիճակը, որոնք թույլ էին տալիս նրանց օրինական գտնվել Միացյալ Նահանգների տարածքում, հայտնում է Associated Press-ը։
Ընդգծվում է, որ Գերագույն դատարանը բավարարել է գործադիր իշխանության միջնորդությունը՝ չեղարկելու համապատասխան ծրագիրը, որը մեկնարկել էր ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի կողմից:
Ավելի վաղ ստորին ատյանի դատարանները մերժել էին Վաշինգտոնի՝ Լատինական Ամերիկայի չորս երկրներից 532 000 միգրանտներին տրված համապատասխան իրավական կարգավիճակը չեղարկելու փորձը: Միևնույն ժամանակ, Գերագույն դատարանի որոշումը չի վերացնում իրավական կարգավիճակն այլ երկրների քաղաքացիների համար, ինչպիսիք են Աֆղանստանը և Ուկրաինան:
Վենեսուելայից, Հայիթիից, Կուբայից և Նիկարագուայից ներգաղթյալները կարող էին նախապես դիմել ԱՄՆ մուտք գործելու համար և ստանալ աշխատանքի թույլտվություն երկու տարի ժամկետով՝ պայմանով, որ նրանք կարողանան գտնել երաշխավոր, որը գտնվում է Միացյալ Նահանգներում: Այս ծրագիրը խիստ քննադատում էին հանրապետականները։
Հայաստանի շուրջ 2808 քաղաքացի երկրում ապօրինի ներգաղթյալների դեմ Թրամփի քաղաքականության շրջանակներում կարտաքսվի ԱՄՆ-ից։
2024 թվականի նոյեմբերի 24-ի դրությամբ՝ ԱՄՆ-ում ավելի քան 1,4 միլիոն ոչ ռեզիդենտ անձ էր հաշվառվել։ Այս ցուցակը գլխավորում են Մեքսիկան և Սալվադորը՝ համապատասխանաբար ավելի քան 252 000 և 203 000 դեպքերով: