Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) գլխավոր դատախազ Քարիմ Խանը վարչական արձակուրդ է մեկնել՝ մինչև իր կողմից ենթադրյալ ոտնձգությունների վերաբերյալ հետաքննության ավարտը, հայտնում է Bloomberg-ը ՝ վկայակոչելով Հաագայի դատարանը։
Դատախազի կողմից ոտնձգությունների մասին անցյալ տարի հայտարարել էր կազմակերպության աշխատակցուհին։ Խանի բացակայության ընթացքում նրա պարտականությունները կկատարի գլխավոր դատախազի տեղակալը:
Ավելի վաղ Խանը X սոցցանցում մեկնաբանել էր մեղադրանքները։
«Ես 30 տարի աշխատել եմ տարբեր վայրերում, և ոչ ոք երբևէ նման բողոք չի ներկայացրել իմ դեմ»,- գրել է նա։
ՄՔԴ-ն քննում է այն անձանց գործերը, որոնք մեղադրվում են միջազգային հանրության համար մտահոգիչ ծանր հանցագործությունների, այդ թվում ՝ ցեղասպանության, պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ գործած հանցագործությունների մեջ: