Հայազգի հեռուստաաստղ, գործարար Քիմ Քարդաշյանը Փարիզի դատարանում վկայի կարգավիճակով ցուցմունք է տվել 2016 թվականին տեղի ունեցած կողոպուտի գործով, հայտնում է USA Today-ը։
Քարդաշյանին ինը տարի առաջ զենքի սպառնալիքի տակ կապկպել էին Փարիզի շքեղ հյուրանոցի համարներից մեկում և գողացել մոտ 10 միլիոն դոլար կանխիկ գումար ու զարդեր, այդ թվում՝ 4 մլն դոլար արժողությամբ նշանադրության ադամանդե մատանին, որը նվիրել էր այն ժամանակվա ամուսինը՝ Քանյե Ուեսթը:
Ֆրանսիական լրատվամիջոցները մեղադրյալներին անվանել են «պապիկ կողոպտիչներ», քանի որ նրանցից ոմանք արդեն 70-ն անց են: Շատերն ունեն առողջական լուրջ խնդիրներ։