Հռոմի նորընտիր պապ Լեո XIV-ն իր առաջին արտասահմանյան այցը հնարավոր է կատարի դեպի Թուրքիա, հայտնում է Ermenihaber-ը՝ հղում անելով Վատիկանի լրատվամիջոցներին:
Կայքի տվյալներով՝ Հռոմի պապ Լեո XIV-ի առաջին այցի վայրը կարող է դառնալ թուրքական Իզնիկ քաղաքը (Նիկեա – հունարեն)։ Պապի հնարավոր այցը նվիրված է Նիկեայի առաջին տիեզերական ժողովի 1700-ամյակին։
Հանգուցյալ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը 2025 թվականին ծրագրել էր նմանատիպ առիթով այցելել Թուրքիա։
Կարդինալների ժողովը Հռոմի 267-րդ պապին ընտրել էր մայիսի 8-ին՝ երրորդ փորձից։ Նրա ձեռնադրումը նախատեսված է մայիսի 18-ին։