Կյանքի 95-րդ տարում մահացել է ՌԴ վաստակավոր արտիստ, դերասանուհի Նինա Գրեբեշկովան, հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միությանը։
Դերասանուհու ստեղծագործական կենսագրությունում կա մոտ 130 կինոդեր։ Նա լայն ճանաչում է ստացել ամուսնու՝ ռեժիսոր Լեոնիդ Գայդայի ֆիլմերում խաղացած դերերի համար։
Գրեբեշկովան նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Կովկասի գերուհին կամ Շուրիկի նոր արկածները», «Ադամանդե ձեռքը», «12 աթոռ», «Սպորտլոտո-82» և այլն։