Լոս Անջելեսում տուրիստական ավտոբուսի և ամենագնացի մասնակցությամբ վթարի հետևանքով զոհվել է առնվազն 1 մարդ, ևս 32-ը վիրավորվել են, հայտնել է The New York Times-ը։
Վթարը տեղի է ունեցել մայիսի 11-ի առավոտյան ժամը 5։00-ի սահմաններում՝ Ասիենդա Հեյթսի 60-րդ մայրուղու վրա, որը գտնվում է Լոս Անջելես քաղաքից շուրջ 20 մղոն հարավ-արևելք։
Նշվում է, որ մինչ հրշեջների ժամանելը Nissan Pathfinder մակնիշի ամենագնացն ամբողջությամբ այրվել է, և վարորդը մնացել է ներսում, սակայն կրակի՝ ավտոբուսի ուղղությամբ տարածումը կանխվել է։