Ռուսաստանը կմտածի Ուկրաինայում 30-օրյա հրադադարի առաջարկի մասին, CNN հեռուստաընկերությանը հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Պետք է մտածենք այդ մասին։ Սա իրադարձությունների նոր զարգացում է։ Մենք այս հարցի շուրջ ունենք մեր դիրքորոշումը»,- ասել է նա։
Պեսկովը հիշեցրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեք օրով հրադադար էր հայտարարել:
«Լսե՞լ եք Կիևի որևէ արձագանքի մասին։ Ո՛չ, մենք նույնպես: Լսե՞լ եք Կիևի հասցեին քննադատություն, որ կարող է կամ չի ցանկանում պատասխան տալ։ Ո՛չ։ Եթե Կիևը հրադադար է ուզում, ինչո՞ւ գոնե երեք օրով չդադարեցնել կրակը»,- ընդգծել է նա։
Այսօր ավելի վաղ Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան հայտնել էր, որ Կիևը պատրաստ է 30-օրյա հրադադարի ցամաքում, օդում և ծովում։ Մայիսի 8-ից մեկնարկել է ՌԴ նախագահի առաջարկած եռօրյա հրադադարը: