Վատիկանի Սիքստինյան մատուռի մեջ կայացած պապի ընտրության քվեարկությունն անարդյունք էր, հայտնում է Սուրբ աթոռի մամուլի ծառայությունը։
Մատուռի ծխնելույզից բարձրացած ծուխը սև էր, որը նշանակում է, որ պապ չի ընտրվել։ Կարդինալները վաղը կշարունակեն դռնփակ ժողովը և քվեարկությունները։
Վատիկանում կոնկլավը՝ Հռոմի 267-րդ պապի ընտրության ժողովը մեկնարկել էր մայիսի 7-ին։ Քվեարկությանը մասնակցում է 133 կարդինալ։
Ֆրանցիսկոս պապը մահացել էր ապրիլի 21-ին՝ 88 տարեկան հասակում։ Ապրիլի 22-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր էր հղել նրա մահվան կապակցությամբ։ Ապրիլի 26-ին պապի հուղարկավորությանը մասնակցել էին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։