Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայի Գալուզինը և ՌԴ-ում Թուրքիայի դեսպան Թանժու Բիլգիչը քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը, հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության՝ կողմերը մտքեր են փոխանակել նաև ուկրաինական ճգնաժամի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի հետ կապված թեմաների շուրջ։