Ռումինիայի վարչապետ Մարչել Չոլակուն հայտարարել է հրաժարական տալու մասին, հայտնում է Associated Press գործակալությունը:
«Ապագա նախագահին ինձ փոխարինելու հնարավորություն տալու փոխարեն ես որոշեցի ինքս հրաժարական տալ»,- ասել է Չոլակուն:
Նրա որոշումը հաջորդել է իշխող կոալիցիայի թեկնածու Կրին Անտոնեսկուի՝ առաջին փուլի արդյունքներով նախագահական մրցապայքարից դուրս մնալուն:
Մայիսի 4-ին Ռումինիայում տեղի էր ունեցել նախագահական ընտրությունների քվեարկության առաջին փուլը, որի արդյունքներով երկրորդ փուլ էին դուրս եկել «Հանուն ռումինացիների միասնության ալյանս» ծայրահեղ աջ կուսակցության նախագահ Ջորջե Սիմիոնը և անկախ թեկնածու, Բուխարեստի քաղաքապետ Նիկուշոր Դանը։ Սիմիոնն առաջատար էր՝ հավաքելով ձայների ավելի քան 40%-ը տոկոսը և առաջ անցնելով իր մրցակիցներից։ Փորձագետները կարծում են, որ նա հաղթելու լավ շանսեր ունի նաև երկրորդ փուլում, որը տեղի կունենա մայիսի 18-ին: