Մոսկվայի հարավ-արևմուտքում՝ Գեներալ Տյուլենևի փողոցում գտնվող բազմահարկ բնակելի շենքում տեղի ունեցած պայթյունից հետո բռնկված հրդեհի հետևանքով 2 մարդ է զոհվել, հայտնել է ՏԱՍՍ-ը։
ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է, որ մահացածներին գտել են իններորդ հարկի պատշգամբում։
Մոսկվայի առողջապահության դեպարտամենտը հայտնել է, որ վիրավորվել է 5 մարդ, այդ թվում՝ 2 երեխա։