Մահացել է աշխարհի ամենատարեց մարդը՝ 116-ամյա բրազիլացի միանձնուհի Նինա Կանաբարրո Լուկասը, գրել է BBC-ն։
Նրա մահվանից հետո աշխարհի ամենատարեց մարդն անգլիական Սուրեյ կոմսությունից Էտել Քեյթերեմն է, որը 2024-ի օգոստոսին դարձել է 115 տարեկան:
Լուկասն աշխարհի ամենատարեց մարդը էր դարձել հունվարին՝ ճապոնուհի Տոմիկո Իտոոկայի մահից հետո, որը նույնպես մահացել էր 116 տարեկանում։