Հռոմի պապը մահվանից առաջ իր անձնական հաշվին ունեցած գրեթե ամբողջ գումարը՝ 200 000 եվրոն, նվիրաբերել է Հռոմի անչափահասների բանտին կից մակարոնեղենի գործարանին, հայտնել է The Economist-ը։
Նշվում է, որ Հռոմի պապն այդ գումարը փոխանցել է գործարանի հիփոթեքը մարելու համար:
Պապն իր վերջին ուղերձում ասել է, որ եկեղեցու խնդիրներից մեկն է աջակցել նրանց, ովքեր հայտնվել են կյանքի ճամփեզրին։
Իր կյանքի ամբողջ ընթացքում Ֆրանցիսկոս պապը հատուկ հոգատարություն է ցուցաբերել բանտարկյալների նկատմամբ և ողորմության կոչ արել, հաճախ է այցելել բանտեր, հավելել է պարբերականը։
Ֆրանցիսկոս պապը մահացել էր ապրիլի 21-ին՝ 88 տարեկան հասակում։ Ապրիլի 22-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր էր հղել նրա մահվան կապակցությամբ։ Ապրիլի 26-ին պապի հուղարկավորությանը մասնակցել էին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։