Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլին շնորհավորել է հայերի Զատիկը՝ Սուրբ Հարության տոնը։
«Այսօր հայ և հույն ուղղափառ եկեղեցիներում Զատկի հուզումնալից տոնակատարություն է։ Հավատքի, թարմացման և հավաքական ուժի պահ»,- գրել է Ժոլին X-ում։
Ապրիլի 2-ին՝ 2016 թվականի ապրիլյան Քառօրյա պատերազմի տարելիցին, Ժոլին վերահաստատել էր Օտտավայի հավատարմությունը խաղաղությանն ու երկխոսությանը։