Հնդկաստանի Բիհար նահանգում կայծակի հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 25 մարդ, հայտնել է Press Trust of India (PTI) գործակալությունը՝ հղում անելով պաշտոնյաներին։
«Գլխավոր նախարարի գրասենյակի հայտարարության համաձայն՝ Նալանդայում գրանցվել է 18 մահվան դեպք, որին հաջորդել են Սիվանում 2 դեպք, իսկ Կաթիհարում, Դարբհանգայում, Բեգուսարայում, Բհագալպուրում և Ջեհանաբադում՝ մեկական դեպք»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ անձրևոտ և ամպրոպային եղանակը կշարունակվի մինչև ապրիլի 12-ը։ Քամին, կայծակը և անձրևը կարող են ազդել ավելի շատ շրջանների վրա։
Իշխանությունները բնակչությանը կոչ են անում չլքել տները, եթե դա բացարձակ անհրաժեշտ չէ, և խուսափել բաց տարածքներից։ Արտակարգ իրավիճակների ծառայություններն աշխատում են ուժեղացված ռեժիմով՝ վատ եղանակի հետևանքները մեղմելու և տուժածներին օգնելու համար։