ԱՄՆ մի շարք շրջաններում ջրհեղեղների հետևանքով 20 մարդ Է զոհվել, հայտնել է ABC-ին։
Ջրհեղեղի զոհերի թվում 9-ամյա մի տղա կա, իսկ Արկանսասում փոթորկի հետևանքով 5-ամյա երեխա է զոհվել, հավելել է հեռուստաալիքը։
Նշվում է, որ Մեմֆիսում, Թենեսիում, Արկանսասում դեռ պահպանվում է ուժեղ ջրհեղեղի սպառնալիքը, իսկ Լուիզիանայում, Ալաբամայում, Ջորջիայում և Ֆլորիդայում պտտահողմերի վտանգ կա։
Մարտի 16-ից ԱՄՆ-ում ուժեղ տորնադոներ, փոթորիկներ և անտառային հրդեհներ էին բռնկվել կենտրոնական և հարավային շրջաններում