Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի արվարձաններից մեկին՝ Դահիյային, հայտնել են արաբական լրատվամիջոցները։
«Հարվածներ են հասցվել Դահիյա շրջանին և այնտեղ գտնվող «Հըզբոլլահ» շարժման առանցքային հենակետին», – հայտարարել է Իսրայելի բանակը։
Մարտի 28-ին Իսրայելի պաշտպանության բանակը Բեյրութում հարվածել էր «Հըզբոլլահի» օբյեկտին՝ ի պատասխան Լիբանանից իր տարածքի գնդակոծության։
2024-ի նոյեմբերին Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը հաստատել էր Լիբանանում հրադադարի համաձայնագիրը։ Կարճ ժամանակ անց այդ ժամանակ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ Իսրայելի և «Հեզբոլլահի» միջև պայմանավորվածությունները ներառում են լիբանանյան ուժերի վերահսկողությունն իրենց տարածքի նկատմամբ՝ 60 օրվա ընթացքում: Հայաստանը ողջունել էր Լիբանանի և Իսրայելի միջև ձեռք բերված հրադադարի համաձայնությունը:
2024-ի դեկտեմբերին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտնել էր, որ Իսրայելը խստորեն հետևում է Լիբանանի հետ հրադադարի ռեժիմին։ Միևնույն ժամանակ նշել էր, որ վճռականորեն արձագանքում են «Հըզբոլլահ» շարժման կողմից ցանկացած խախտման։