Մարտի 27-ին Եգիպտոսի Հուրգադա բնակավայրի ափերի մոտ ռուս զբոսաշրջիկների տեղափոխող բատիսկաֆի կործանման հետևանքով զոհվել է Ռուսաստանի Դաշնության 6 քաղաքացի, այդ թվում՝ երկու երեխա, հայտնել է Եգիպտոսում ՌԴ գլխավոր հյուպատոսությունը։
Գերատեսչությունից տեղեկացրել են, որ Հուրգադայի հիվանդանոցներում Ռուսաստանի 7 քաղաքացի է բուժում ստանում, որոնց թվում՝ հինգ անչափահաս կա։ Բժիշկների խոսքով՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Մարտի 27-ին Հուրգադայում 45 ռուս զբոսաշրջիկի տեղափոխող բատիսկաֆ էր կործանվել։