Հյուսիսային Մակեդոնիայի Կոչանի քաղաքում համերգի ժամանակ հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով զոհվել է 59, տուժել՝ շուրջ 155 մարդ, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտնել է երկրի Ներքին գործերի նախարար Պանչե Տոշկովկին։
Ենթադրվում է, որ ողբերգությունը տեղի է ունեցել հրատեխնիկայի պատճառով։ Չհաստատված տեղեկությունների համաձայն՝ ձերբակալվել է Pulse գիշերային ակումբի սեփականատերը, որտեղ անցկացվում էր համերգը։ Բացի դրանից, Հյուսիսային Մակեդոնիայի ՆԳՆ-ն հարցաքննության է կանչել համերգի կազմակերպիչներին։
Ավելի քան 80 մարդ հոսպիտալացվել է, տեղեկացրել է Մակեդոնիայի լրատվական գործակալությունը: