Հայազգի ռուս հայտնի երգիծաբան Եվգենի Պետրոսյանը տեղափոխվել է Մոսկվայի հիվանդանոցներից մեկը՝ ստամոքս-աղիքային արյունահոսությամբ։ REN TV-ի փոխանցմամբ՝ 79-ամյա արտիստը ծանր վիճակում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Պետրոսյանի հոսպիտալացման մասին հայտնել են նաև «112» Telegram-ի աղբյուրները։ Նրանց խոսքով՝ արտիստը հանկարծակի վատացել է Մոսկվայի կենտրոնում գտնվող իր տանը, ինչից հետո նրա հարազատները շտապօգնություն են կանչել։ Բժիշկները նրան շտապ տեղափոխել են հիվանդանոց, որտեղ գտնվում է շոկային վերակենդանացման բաժանմունքում։ Բժիշկները ջանքեր են գործադրում նրա վիճակը կայունացնելու համար, որպեսզի անհրաժեշտ վիրահատություն կատարեն։
2023 թվականի մայիսին արձանագրվել էր Պետրոսյանի հերթական շտապ հոսպիտալացումը՝ գլխապտույտի և վատառողջության հետևանքով։ Արտիստն այդ ժամանակ պնդել էր, որ իր այցը հիվանդանոց պլանավորված էր։
Պետրոսյանի աշխատանքը մեծ ժողովրդականություն է վայելում հանդիսատեսի շրջանում: