Ավելի քան մեկ շաբաթ հիվանդանոցում գտնվող Հռոմի պապ Ֆրանցիսկոսի առողջական վիճակը փոքր-ինչ բարելավվել է, լրագրողներին հայտնել են Վատիկանի մամուլի ծառայությունից։
88-ամյա պապի վիճակը դեռևս գնահատվում է ծանր, հավելել են մամուլի ծառայությունից։
«Այսօր նա նույնիսկ ասթմայի նոպա չի ունեցել, որոշ թեստերի արդյունքներ նույնպես բարելավվել են»,- ասել են Վատիկանից։
88-ամյա պապի ինքնազգացողությունը վատացել էր փետրվարի 17-ին։ Նա հոսպիտալացվել էր բրոնխիտով և տեղափոխվել Հռոմի Ջեմելի հիվանդանոց: Պապի մոտ երկկողմանի թոքաբորբ էր ախտորոշվել։
Փետրվարի 22-ին կարդինալ Ջանֆրանկո Ռավասին չէր բացառել, որ Հռոմի պապը կարող է հրաժարվել աթոռից, եթե առողջական խնդիրները խանգարեն նրան կատարել պարտականությունները։
Փետրվարի 22-ի երեկոյան Վատիկանում հայտարարել էին երկկողմանի թոքաբորբով հիվանդ Հռոմի պապի վիճակի վատթարացման մասին։