Փետրվարի 22-ի երեկոյան Վատիկանում հայտարարել են երկկողմանի թոքաբորբով հիվանդ Հռոմի պապի վիճակի վատթարացման մասին։
«Հռոմի պապ Ֆրանցիսկոսի վիճակը շարունակում է մնալ կրիտիկական։ Պապը բժշկական օգնության կարիք է ունեցել՝ կապված երկարատև ասթմատիկ շնչառական ճգնաժամի հետ, որը նաև պահանջել է բարձր հոսքով թթվածնային թերապիայի կիրառում: Նրան արյան փոխներարկում են կատարել»,- ասված է հայտարարության մեջ։
Փետրվարի 23-ի առավոտյան ծառայությունից տեղեկացրել են, որ գիշերը քահանայապետը հանգիստ է քնել:
88-ամյա պապի ինքնազգացողությունը վատացել էր փետրվարի 17-ին։ Նա հոսպիտալացվել էր բրոնխիտով և տեղափոխվել Հռոմի Ջեմելի հիվանդանոց: Պապի մոտ երկկողմանի թոքաբորբ էր ախտորոշվել։
Փետրվարի 22-ին կարդինալ Ջանֆրանկո Ռավասին չէր բացառել, որ Հռոմի պապը կարող է հրաժարվել աթոռից, եթե առողջական խնդիրները խանգարեն նրան կատարել պարտականությունները։