ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաման է ստորագրել, որով տրանսգենդերներին արգելել է մասնակցել սպորտային այն միջոցառումներին, որտեղ մրցում են կանայք և աղջիկները, գրել է The Washington post-ը։
«Կանանց սպորտն այսուհետ կլինի կանանց սպորտ»,- նախքան փաստաթուղթն ստորագրելը Սպիտակ տանն ասել է Թրամփը։
Նա հայտնել է հազարավոր դեպքերի մասին, երբ տրանսգենդերները մասնակցել են ԱՄՆ-ում անցկացվող կանանց մրցումներին։ Նախագահը հիշեցրել է երկու բռնցքամարտիկի դեպքը, ովքեր հաղթել էին Փարիզում 2024-ին կայացած Օլիմպիական խաղերում, թեպետ կասկածներ կային, որ նրանք կենսաբանորեն տղամարդ են:
Նա նաև խոստացել է քայլեր ձեռնարկել, որպեսզի տրանսգենդերներին թույլ չտան մասնակցել 2028 թվականին Լոս Անջելեսում կայանալիք Օլիմպիական խաղերի կանանց մրցումներին:
«Մենք թույլ չենք տա, որ դա տեղի ունենա, և ոչ ոք չի կարողանա կանգնեցնել մեզ»,- հավելել ԱՄՆ ղեկավարը։
Հունվարին Թրամփը հրամանագիր էր ստորագրել, որով արգելել էր 19 տարին չլրացած անձանց սեռափոխության վիրահատություն կատարել։