Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Կիտ Քելոգը փետրվարի 14-16-ը կայանալիք Մյունխենի անվտանգության համաժողովում կներկայացնի ուկրաինական հակամարտության դադարեցման վերաբերյալ Թրամփի ծրագիրը, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Չի նշվում, թե կոնկրետ ինչ դրույթներ է պարունակելու ամերիկյան վարչակազմի ներկայացուցչի առաջարկը։ ԶԼՄ-ները հայտնում են, որ Թրամփը Քելոգին հանձնարարել է 100 օրվա ընթացքում դադարեցնել ուկրաինական հակամարտությունը։
Հունվարի 7-ին Թրամփը խոստովանել էր, որ ուկրաինական հակամարտության կարգավորումը կարող է նախընտրական քարոզարշավի ժամանակ իր հայտարարած 24 ժամից երկար տևել։
Հունվարի 12-ին Թրամփի խորհրդական Մայք Ուոլցը հայտնել էր, որ առաջիկա օրերին կամ շաբաթներին կարող է տեղի ունենալ ԱՄՆ նախագահի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը։