Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը կարգադրել է երկիրը դուրս բերել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ), հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Մանուել Ադորնին։
Պատճառների թվում նա առաջին հերթին նշել է «առողջապահական քաղաքականության վերաբերյալ խորը տարաձայնությունները, հատկապես COVID-19-ը համաճարակի ժամանակ»։
Ադորնին հավելել է, որ այդ ժամանակաշրջանում կազմակերպության գործողություններն Արգենտինայի այն ժամանակվա նախագահ Ալբերտո Ֆերնանդեսի կառավարության հետ միասին «հանգեցրել են մարդկության պատմության ամենաերկար փակմանը՝ այլ պետությունների անկախ քաղաքական կամքի բացակայության պայմաններում»: