Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) ձեռք է բերել Իսրայելի ափերի մոտ գտնվող Թամար գազի խոշոր հանքավայրի շահագործման նախագծի 10 տոկոս բաժնեմասը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ նախագծի բաժնետոմսերի ձեռքբերումը, որի մասին համաձայնագիրը ստորագրվել է հունվարի 31-ին, «նշանակում է SOCAR-ի առաջին խոշոր ներդրումը Միջերկրական ծովի հետախուզական և արտադրական նախագծերում»:
Թամար հանքավայրը հայտնաբերվել է 2009թ.։ Այն գտնվում է Միջերկրական ծովի արևելյան հատվածում։ Հանքավայրի մակերեսը կազմում է 250 կմ²։ Ծրագրի օպերատորը ամերիկյան Chevron ընկերությունն է։