Հազարավոր ցուցարարներ դուրս են եկել Վաշինգտոնի փողոցներ՝ բոյկոտելով ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի՝ հունվարի 20-ին նախատեսված երդմնակալության արարողությունը, գրում է BBC-ն։
Ակտիվիստների մի քանի խմբեր այդ շարժումը կազմակերպել են «Թրամփին դիմակայելու» նպատակով, ասվում է ակցիաների կազմակերպիչների կայքում:
Նշվում է, որ Թրամփի դեմ բողոքի ոչ մեծ ակցիաներ են տեղի ունեցել նաև Նյու Յորքում և Սիեթլում: Ընդհանուր առմամբ՝ ցույցներին մասնակցել է շուրջ 5000 մարդ։
Ցույցերը համընկել են Թրամփի՝ երկրի մայրաքաղաք ժամանելու հետ։
2024 թվականի նոյեմբերի 6-ին ԱՄՆ նախկին նախագահ և նախագահի հանրապետական թեկնածու Թրամփը հայտարարել էր ԱՄՆ նախագահական ընտրություններում իր հաղթանակի մասին։