Սոչիում 3,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, RBK-ին հայտնել են Արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային մամուլի ծառայությունից։
«Բնակչության կողմից ահազանգեր չեն գրանցվել։ Ենթակառուցվածքները և կենսապահովման միջոցները գործում են բնականոն հունով, զոհեր և վիրավորներ չկան»,- հայտնում են գերատեսչությունից։
Հանգստավայրի սեյսմոլոգիական կայանի ղեկավար Ելենա Կարպովիչը «ՌԻԱ Նովոստիին» բացատրել է, որ պատճառը երիտասարդ կովկասյան լեռների աճն է։ Նրա խոսքով՝ մի քանի ժամվա ընթացքում տեղի է ունեցել փոքր մագնիտուդով «երկրաշարժերի խումբ», որոնցից ամենաուժեղը՝ 3,5 մագնիտուդով, տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով 4։47-ին։ Օջախը գտնվել է Բիթխա միկրոշրջանի մոտ գտնվող Լազարևսկի թաղամասում։