Աֆղանստանում կորել է ՌԴ քաղաքացիական օդանավերի պետական ռեգիստրում գրանցված Falcon 10 ինքնաթիռը, հայտնել է Ռոսավիացիան։
Տեղեկացնում են, որ հունվարի 20-ի երեկոյան ինքնաթիռի անձնակազմը դադարել է կապի դուրս գալ։
«Նախնական տվյալներով՝ ինքնաթիռում եղել է 6 մարդ՝ անձնակազմի չորս անդամ և երկու ուղևոր»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ռոսավիացիան կապի մեջ է Աֆղանստանի և Տաջիկստանի ավիացիոն իշխանությունների հետ։ Ընթանում են օդանավի որոնումները։
Falcon 10-ն իրականացրել է չարտերային չվերթ՝ Գայա (Հնդկաստան)-Տաշքենդ (Ուզբեկստան)-Ժուկովսկի (Ռուսաստան) երթուղով։