Ինդոնեզիայի Սումատրա կղզում հրաբխի ժայթքման հետևանքով առնվազն 11 մարդ է մահացել։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով փրկարար ծառայությունների ներկայացուցչին, հաղորդել է TACC-ը։
Նրա խոսքով՝ երեք մարդ ողջ է հայտնաբերվել, ևս 12-ը համարվում են անհետ կորած։
Դեկտեմբերի 3-ին Սումատրայում ժայթքել է Մարապի հրաբուխը։ Նախնական տվյալներով՝ հրաբուխը մոխիր է նետել ավելի քան 15 հազար մետր բարձրության վրա։