Մեքսիկայի Գերերո նահանգը պատուհասած «Օտիս» փոթորիկը խլել է 45 մարդու կյանք, Ria.ru-ի փոխանցմամբ՝ հայտնել է նահանգապետ Էվելին Սալգադոն:
«Նախնական տվյալներով՝ 45 մարդ զոհվել է, 47 մարդ անհետ կորել է»,- ասել է Սալգադոն Մեքսիկայի կառավարության կողմից սոցիալական ցանցերում հեռարձակված մամուլի ասուլիսի ժամանակ։
Նախօրեին երկրի հանրային անվտանգության նախարարությունը հայտնել էր տարերային աղետից հետո 48 զոհվածների և վեց անհետ կորածների մասին։
Մեքսիկայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ մինչև երկուշաբթի նրանք կարողացել են Ակապուլկոյից հայտնաբերել և հեռացնել Եվրոպայի և Ամերիկայի ինը երկրների 263 օտարերկրացիների՝ չճշտելով, թե արդյոք այս թիվը վերջնական է, կառավարությունը ավելի վաղ հայտնել էր, որ այլ երկրների տասը քաղաքացիներ անհետ կորել են։
Գվատեմալայում Ֆուեգո հրաբխի ժայթքման հետևանքով ավելի քան 700 մարդ է տարհանվել
Գվատեմալայում Ֆուեգո հրաբուխը կիլոմետրերով մոխիր է արտանետել օդ, իշխանությունները տարհանել են ավելի քան 700 մարդու, հայտնում է Reuters-ը։ Տարհանվել են...