ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որը հինգ տարով բարձրացնում է զինվորական կոչումներ ունեցողների և նավաստիների զինվորական ծառայության տարիքային շեմը։ Բացի այդ, բարձրացվում է սպայական զորահավաքային ռեզերվում մնալու տարիքը՝ կրտսերների համար մինչև 60, իսկ ավագների համար՝ մինչև 65։
Բացի այդ, հինգ տարով ավելացվում է մոբիլիզացիոն ռեզերվում մնալու տարիքը։ Ավագ սպաների զինվորական կոչումներ ունեցող ռուսների համար՝ 60-65 տարեկան։ Կրտսեր սպաների կոչում ունեցող ռուսների համար՝ 55-60 տարի: Այլ կոչումներ ունեցողների համար տարիքային շեմն անմիջապես ավելացվում է 10 տարով՝ 45-55 տարեկան։ Զորահավաքային ռեզերվում ավագ սպաների տարիքային շեմը մնում է 70 տարեկանը։
Կանոններն ուժի մեջ կմտնեն 2024 թվականի հունվարի 1-ից։ Անցումը նոր ժամկետներին կկատարվի աստիճանաբար մինչև 2028 թվականի հունվարի 1-ը։
Համապատասխան օրինագիծը Պետդումա է ներկայացվել 2022 թվականի նոյեմբերին մի խումբ հեղինակների կողմից՝ Դումայի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրեյ Կարտապոլովի գլխավորությամբ։ Պետդուման օրենքը ընդունել է հուլիսի 18-ին։