Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը մինչև նոյեմբերի 27-ը երկարաձգել է Ռուսաստանի կենտրոնական և հարավային մասի 11 օդանավակայաններ թռիչքների արգելքը։ Այս մասին հայտնում են գերատեսչության մամուլի ծառայությունից։
Փետրվարի 24-ից փակ են Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի և Էլիստայի օդանավակայանները։
Ռուսական ավիաընկերություններին առաջարկվում է ուղևորների փոխադրում կազմակերպել այլընտրանքային երթուղիներով՝ օգտագործելով Սոչիի, Վոլգոգրադի, Միներալնիե Վոդիի, Ստավրոպոլի և Մոսկվայի օդանավակայանները։
Ուկրաինան առաջին անգամ գազ կգնի Ադրբեջանից. «Նաֆթոգազ»
Ուկրաինան առաջին անգամ պայմանագիր է կնքել Ադրբեջանի հետ գազի ներմուծման համար։ Փորձնական մատակարարումը փոքր ծավալով է և իրականացվում է Տրանսբալկանյան...