Զորակոչի ենթակա են շարքային, սերժանտական կազմի՝ մինչև 35 տարեկան, կրտսեր սպաներ՝ մինչև 50, ավագ սպաներ՝ մինչև 55, չորեքշաբթի հայտնել է ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի կազմակերպական – զորահավաքային գլխավոր վարչության ներկայացուցիչ, փոխծովակալ Վլադիմիր Ցիմլյանսկին՝ խոսելով Ռուսաստանում հայտարարված մասնակի զորահավաքի մասին:
«Ռուսական օրենսդրության համաձայն՝ զորահավաքի զինվորական ծառայության են ենթակա այն քաղաքացիները, որոնք ունեն շարքային և սերժանտական կազմի զինվորական կոչումներ՝ մինչև 35 տարեկան, կրտսեր սպաներ՝ մինչև 50 տարեկան, ավագ սպաներ՝ մինչև 55 տարեկան», – ասել է նա:
Քաշմիրում բացվել է աշխարհի ամենաբարձր երկաթուղային կամուրջը
Քաշմիրում բացվել է աշխարհի ամենաբարձր երկաթուղային կամուրջը, հայտնում է CNN-ը։ Հսկա ինժեներական կառույցը բացվել է Հնդկաստանի վարչապետ Նարենդա Մոդիի կողմից՝...