ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն սպառնացել է Չինաստանի հետ հակամարտության դեպքում անցնել Թայվանի կողմը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով ԱՄՆ նածագահի՝ CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցը։
«Մենք չենք խրախուսում Թայվանին անկախանալ Չինաստանից, չնայած կղզու հետ համագործակցությանը, սակայն հակամարտության դեպքում Վաշինգտոնը կանցնի Թայվանի կողմը»,- ասել է Բայդենը:
Թայվանի շուրջ իրավիճակը սրվել էր, երբ օգոստոսին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին այցելել էր Թայբեյ, որից հետո հաղորդվել էր, որ Չինաստանի բանակը Թայվանի մերձակայքում գործողությունների շարք կսկսի։
ՉԺՀ-ն չի ճանաչում Թայվանի ինքնիշխանությունը, այն համարում է իր նահանգը և կտրականապես դեմ է նրա շփումներին այլ երկրների պաշտոնյաների և զինվորականների հետ։
Փարիզում ավարտվել է Դուրովի հարցաքննությունը
Telegram մեսենջերի համահիմնադիր Պավել Դուրովի հարցաքննությունն ավարտվել է, նա լքել է Փարիզի դատարանի շենքը, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Հարցաքննությունը շարունակվել է...