Քիմ Քարդաշյանը, ով կրթություն է ստացել որպես իրավաբան, պարզվեց, որ ավելի խելամիտ է օրենքի իմացությամբ, քան երկարամյա իրավաբանական փորձ ունեցող Հիլարի Քլինթոնը։ Այս մասին հայտնում է Spletnik.ru-ն։
41-ամյա Քիմի և 74-ամյա Հիլարիի մասնակցությամբ վիկտորինան անցկացվել է «Խիզախները» վավերագրական ֆիլմաշարի նկարահանման հրապարակում։ Հիլարի և Չելսի Քլինթոնների կողմից հովանավորվող նախագիծը կթողարկվի սեպտեմբերին Apple TV+ հեռուստաալիքով։ Հեռուստադիտողներին խոստանում են «արկածներ աշխարհի ամենաանվախ կանանց ընկերակցությամբ՝ հայտնիներից մինչև այլ ոգեշնչող հերոսուհիներ»։
Վիկտորինայի ժամանակ Քիմն ու Հիլարին պետք է արագ պատասխանեին իրավական հարցերին, և Քարդաշյանը հաղթեց 11։4 հաշվով։ Ինչպես նշել են Քլինթոնն ու նրա դուստրը, Քիմը ակնհայտ առավելություն ուներ, քանի որ նա այժմ սովորում է իրավաբան դառնալու համար, մինչդեռ նրա մրցակիցը մոտ 50 տարի առաջ Յեյլի իրավաբանական դպրոցում էր: