Շատ օրենսդիրներ, որոնք պաշտպանել են ԱՄՆ-ի տարածքում TikTok-ի սահմանափակման նախաձեռնությունը, իրենք են այն օգտագործել նախընտրական արշավի ժամանակաշրջանում երիտասարդ ընտրազանգվածի վրա ազդելու համար։ Այս մասին հաղորդում է TASS-ը՝ հղում անելով «The Hill» թերթին։
ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամները կիբեռանվտանգության մասնագետներից զգուշացում են ստացել TikTok սոցիալական ցանցի անվտանգության և գաղտնիության հետ կապված խնդիրների մասին:
Կոնգրեսականներին տեղեկացրել են, որ կիբեռանվտանգության վարչությունը չինական TikTok սոցիալական ցանցը վտանգավոր և անցանկալի հավելված է համարում օգտատերերի անձնական տվյալների թափանցիկության և պաշտպանության հետ կապված խնդիրների պատճառով:
ԱՄՆ Կոնգրեսում ներկայացվել են Արցախում էթնիկ զտումները դատապարտող և քրիստոնյաներին պաշտպանելու կոչ անող բանաձևեր
ԱՄՆ Սենատը և Ներկայացուցիչների պալատը զուգահեռաբար ներկայացրել են բանաձևեր, որոնք դատապարտում են քրիստոնյաների հալածանքները, այդ թվում՝ Ադրբեջանում հայերի էթնիկ զտումները...