ԱՄՆ արդարադատության նախարարությունը հեռակա կարգով մեղադրել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) անդամին ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի սպանությունը պլանավորելու մեջ:
Ինչպես հաղորդում է «Интерфакс»-ը, այս մասին ասվում է գերատեսչության կայքում հրապարակված հայտարարության մեջ: Դատական փաստաթղթերի համաձայն՝ սկսած 2021 թվականի հոկտեմբերից 45-ամյա Շահրամ Պուրսաֆին, որը նաև հայտնի է որպես Մեհդի Ռեզայի, փորձել է կազմակերպել Բոլթոնի սպանությունը, հավանաբար, ԻՀՊԿ-ի անդամ գեներալ Քասեմ Սուլեյմանիի մահվան համար:
Նշվում է, որ Պուրսաֆին, որը առնչություն է ունեցել ԻՀՊԿ-ի «Ալ Քուդս» հատուկ ստորաբաժանման հետ, փորձել է ԱՄՆ-ում մասնավոր անձանց 300 հազար դոլար վճարել Վաշինգտոնում կամ Մերիլենդում խորհրդականի սպանության համար:
Քասեմ Սուլեյմանին զոհվել է 2020 թվականի հունվարի 3-ին Բաղդադում ԱՄՆ հատուկ գործողության արդյունքում։