Մոսկվայի Տրոեկուրովյան գերեզմանատանը այսօր առավոտյան սկսվել է երգիչ Յուրի Շատունովի հրաժեշտի արարողությունը: Այս մասին հայտնում է Ria.ru-ն: Շատունովի հիշատակը հարգելու էին եկել հարյուրավոր մարդիկ, շատերը՝ սպիտակ վարդերի ծաղկեփնջերով (Շատունովի հայտնի երգերից էր «Белые Розы» ստեղծագործությունը): Այն 80-ականների վերջին հայտնի հիթերից մեկն էր:
Հիշեցնենք, որ «Ласковый май» խմբի նախկին մենակատար Յուրի Շատունովը մահացել է հունիսի 23-ին: Երգչի մահվան պատճառ է դարձել սրտի կաթվածը։ Նա մահացել է գիշերը։ Շատունովը 48 տարեկան էր:
Յուրի Շատունովը ծնվել է 1973-ին։ Նրա ծնողները ամուսնալուծվել են, երբ նա երեք տարեկան էր, իսկ 11 տարեկանում նրա մայրը մահացել է։ Դեռահասության տարիներին ապագա աստղն անցկացրել է մանկատանը։