Եվրամիությունը Մոսկվայի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շրջանակներում մտադիր է հրաժարվել ռուսական նավթից, անջատել Сбербанк-ը SWIFT-ից և արգելել խոշոր ռուսական հեռարձակողների հեռարձակումը: Այս մասին հայտնել է Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։
«Ուղղակի ասենք՝ դա հեշտ չի լինի։ Բայց մենք պարտավոր ենք աշխատել դրա վրա։ Մենք փուլ առ փուլ կհրաժարվենք ռուսական նավթի ներմուծումից։ Որպեսզի առավելագույնս ճնշում գործադրենք Ռուսաստանի վրա՝ նվազագույնի հասցնելով մեր տնտեսության համար հետևանքները», – հայտարարել է նա։
ԵՄ-ն նաև մտադիր է արգելել երեք ռուսական պետական մարմինների հեռարձակումը ինչպես հեռուստաեթերում, այնպես էլ համացանցում, այդ թվում՝ սմարթֆոնների համար նախատեսված հավելվածների միջոցով:
Ֆոն դեր Լյայենը հայտարարել է նաև անձնական պատժամիջոցների մասին, որոնց թվում կան նաև զինվորականներ, որոնց ԵՄ-ն մասնակից է համարում Բուչեում խաղաղ բնակիչների սպանությանը:
AFP – ն, վկայակոչելով պատժամիջոցների նոր ցուցակի նախագիծը, պնդում է, որ դրանում կհայտնվի նաև պատրիարք Կիրիլը:
Պուտինը և Թրամփը քննարկել են ուկրաինական հակամարտության կարգավորման հարցը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Կրեմլի խոսնակ...